«Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը»․ ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK)՝ միջազգային լրատվամիջոցներին ներկայացրած արտոնագիր ստանալու համար դիմելու պահանջին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ RTÜK-ը պայման է դրել Amerika’nın Sesi-ի (VOA), Deutsche Welle-ի և Euronews-ի թուրքական հեռարձակման ծառայությունների առաջ, որպեսզի լիցենզիա ստանալու համար եռօրյա ժամկետում դիմեն խորհրդին, հակառակ դեպքում որոշել է դիմել դատարան՝ արգելելու առցանց հեռարձակումը։

Թեմայի շուրջ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Թուրքիայում մամուլի ազատությունների վերաբերյալ մեր մտահոգությունները հիմնված են մանրամասն ապացույցների վրա: Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային հարգել և երաշխավորել մամուլի ազատությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28