ՆԱՏՕ-ն կարող է մարտական խմբեր տեղակայել Սև ծովի շրջանում
ՆԱՏՕ-ն քննարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Մենք այժմ ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արեւելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը:
Այժմ մենք մարտական խմբեր ունենք բալթյան երկրներում եւ Լեհաստանում: Մենք ուսումնասիրում ենք Ռումինիայում, Սեւ ծովի շրջանում, նմանօրինակ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,-նա հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Դաշինքի ղեկավարը նաեւ հավելել է, որ այսօր Ուկրաինայի բանակն անհամեմատ ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին:
«Նրանք (Ուկրաինայի պաշտպանության ուժերը) ավելի լավ են հանդերձավորված, ավելի լավ են պատրաստված, ավելի լավ են կառավարվում»,-ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ «Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս երկրները աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պաշտպանության ուժերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել, դա յուրաքանչյուր ազգի իրավունքն է»: Վերջին ամիսներին Արեւմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա «ներխուժում» պատրաստելու մեջ եւ ուժեղացնում է իր ներկայությունն Արեւելյան Եվրոպայում:
Ռուսաստանում մերժում են բոլոր նկրտումները, ընդգծելով, որ զորքեր են տեղաբաշխում իր տարածքների սահմաններում, ինչպես նաեւ հիշեցնում են, որ չեն մասնակցում ներուկրաինական հակամարտությանը եւ չեն խախտում որեւիցե պայմանավորվածություն ի տարբերություն Կիեւի, որը չի պահպանում Մինսկի համաձայնությունները:
Փաստաթուղթը նախատեսում է սահմանադրական բարեփոխման անցկացում, հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից: Մոսկվայում քանիցս կոչ են արել դադարեցնել զենքի տեղափոխումը տարածաշրջան, քանի որ դա կարող է Կիեւին հրահրել ռազմական արկածախնդրության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: