«Այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու». Զախարովան՝ Լաչինի միջանցքին այլընտրանք համարվող կամրջի վերանորոգման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կամրջի վերանորոգման աշխատանքներին, որն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պետք է այլընտրանքային ճանապարհ դառնա Լաչինի միջանցքին:
«Ներկա պահին այդ հարցով տեղեկություն չունեմ: Ես տեսել եմ լուրերը, այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու: Հենց տեղեկություններ ունենանք, կկիսվեմ դրանցով»,- մեկնաբանել է Զախարովան՝ պատասխանելով կամրջի վերանորոգման աշխատանքներին ռուսական կողմի ներգրավվածության և դրա նշանակության մասին հարցին: