
«Թշնամիների խամաճիկը մասնակցեց Հայաստանի կործանմանը՝ փախավ փլատակների տակ չմնալու համար»․ Էդգար Ղազարյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արմեն Սարգսյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից։ Անձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված։ Հայաստանն այլևս իրեն պետք չէ։
Թշնամիների խամաճիկը մասնակցեց Հայաստանի կործանմանը՝ փախավ փլատակների տակ չմնալու համար։ Մնալու է անհիշատակ և անիծված․ սա և սրա նման բոլոր մեծ ու փոքր թշնամիները նույն ճակատագրին պետք է արժանան»։