Նարնջից և մանդարինից պատրաստված ջեմ
Բաղադրիչներ
1. Նարինջ – 2 հատ
2. Մանդարին – 2 հատ
3. Շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Խոզանակի օգնությամբ մրգերը լավ լվանալ հոսող ջրի տակ: Չորացնել սրբիչով և մեկ գիշեր դնել սառցախցիկը: Սառած մրգերը տեղադրել թասի մեջ, վրան տաք ջուր լցնել և թողնել, որ հալչեն:
2. Պատրաստի մրգերը կտրատել կեղևի հետ միասին: Հեռացնել սերմերը:
3. Կտրատված մրգերն աղալ մսաղացի օգնությամբ, կամ բլենդերով վերածել խյուսի:
4. Կշռել ստացված խյուսը և նույն չափի շաքարավազ ավելացնել: Լավ խառնել:
5. Ջեմը դնել կրակին, եփել: Սկզբում միջին կրակի վրա խյուսը հասցնել եռման, հետո կրակն իջեցնել և խառնելով եփել 10-15 րոպե: Պատրաստի ջեմը լցնել բանկաների մեջ, թողնել, որ սառչի, և պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը