«Նիկոլը հալած յուղի տեղ հերթով կարգով կերցնում է դեռ ՀՀ քաղաքացու բեռը կրող բնակչությանը»

«Կասեցում» շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ- ում, ընդամենը 20 րոպե քննարկվեց և ընդունվեց մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու գումարի ամեն շարժից 1-5% բռնագանձվելու է ի օգուտ բանկերի։ Գյուղացին իր բերքի գումարը ստանալու է միայն բանկից ու ոչ միշտ վաճառքի օրը։ Աշխատակիցը խնդիր է ունենալու, երբ ԴԱՀԿ-ը բռնագանձի իր չնչին աշխատավարձից։

20 րոպե բանկիրն ու բանկիրների ներկայացուցիչները մի թեթև քննարկեցին ու անցան։
Ազգս փրկելու նպատակով մեր միջոցով իշխանություն զավթածները նույնիսկ ծպտուն չհանեցին։

Ու սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին արդեն նույնիսկ օճառն է գնում Վայլդբերրիսներից, թուրքական գազար ու խնձոր է գնում…

Նիկոլի գուլպաները ընդիմությունն ավելի կատաղի կքննարկեր, իսկ իշխանությունն ավելի անձնազոհաբար կռիվ կտար ընդդիմության հետ…

Երիցյանը լավ շեշտեց՝ այս օրենքը փորձում էին կյանքի կոչել 10 տարի։ Էն ինչ չստավեց Սերժի ու Ռոբերտի մոտ, Նիկոլը հալած յուղի տեղ հերթով կարգով կերցնում է դեռ ՀՀ քաղաքացու բեռը կրող բնակչությանը»։

Տեսանյութեր

Լրահոս