
Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005 – 2021) մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն:
Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն է հայտնել նրան, բայց ասել է, որ չի ընդունի առաջարկությունը», նշել են նախկին կանցլերի բյուրոյում: Ավելի վաղ Գուտերիշի առաջարության մասին հաղորդել են Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները:
Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել է 16 տարի: 2018 թվականին նա հայտարարել է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցերը բազմիցս ասել է, որ չի պատրաստվում ք