«Լո՞ւրջ, պարոն Սուքիասյան, Դուք լո՞ւրջ եք այդպես ասում. Լսեք, Դուք թուրքի հետ գործ ունեք». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանը զարմանում է, թե ինչքան ինքնասիրահարված են այն մարդիկ, ովքեր երկիրը հասցրել են աղետի:

«Բացարձակապես չկա մեղքի զգացում: Մենք բոլորս էլ անմեղներ չենք, կյանքում փոքր ու մեծ մեղքեր ենք գործում, բայց բարոյական մարդը տարբերվում է բարոյազուրկ մարդուց նրանով, որ եթե ինչ-որ մեկին ցավ ես պատճառել, ինչ-որ մի հարցում վրիպել ես, ունենում ես խղճի խայթ: Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ միայն նրանց մոտ չկա պարզ ներողություն խնդրելու ցանկություն, այլ ընդհակառակը՝ կա ամբարտավանություն, միայն ամբիցիաներ: Այս իշխանության ամենամեծ փաստարկը բարձր ճղճղալն է. ինչքան բարձր ճղճղաս, այդքան դա համարվում է փաստարկ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսի համար իսկապես պետք է ամուր նյարդեր ունենալ, ինչպես Փաշինյանն է ասել, որովհետև, ըստ հոգեբանի՝ դարձյալ արյուն է հոսելու, ոչ մի հաշտեցում և խաղաղություն չի լինելու. «Իհարկե, պետք է նյարդեր ունենաս, որ դիմանաս նրան, որ քո երկրի իշխանությունների ձեռամբ պանթուրքիստական վաղեմի երազանքն իրականանում է: Իսկապես պետք է ուժեղ նյարդեր ունենալ: Մենք գիտենք, որ շատերի նյարդերը չդիմացան, և մենք շատ կորուստներ ունեցանք»:

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը երեկ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե պատրաստվում են հաշտվել այն մարդկանց հետ, ովքեր հայերին սպանել են, բառացի հետևյալն ասաց. «Ձեզ էլ են սպանել, անգլիացիներն էլ ֆրանսիացիներին են սպանել, նրանք էլ՝ գերմանացիներին, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։ Տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, մենք նույնպես պետք է օգտվենք, մեր հարևանները՝ նույնպես: Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք՝ մեր իրավունքները, մենք՝ նրանց իրավունքները»:

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ երբ նման կարևորագույն հարցում զուգահեռներ են բերվում, պետք է առնվազն պատմություն իմանալ. «Ավելի մակերեսային պատասխան հնարավոր չէ: Մարդն այս խաղաղություն կոչվածի ջատագովն է և պարզապես տնտեսական շահեր է հետապնդում, որոնք քողարկում է անհասկանալի լոզունգներով: Ընդ որում՝ ինքը խոսում էր նաև երեխաների ապագայից, որ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելով՝ նրանց լավ ապագա պետք է փոխանցենք, այստեղ ընդամենը կարելի է ասել՝ լո՞ւրջ, պարոն Սուքիասյան, Դուք լո՞ւրջ եք այդպես ասում: Ընդհանրապես, վաճառական մարդկանց մտածող օրգանը կարծես գրպանի մեջ լինի՝ շահեր, շահեր, շահեր: Չեմ ուզում բոլորին ընդհանրացնել, բայց հիմնականում այդպես է: Լսեք, դուք թուրքի հետ գործ ունեք: Այն ծվատված դրոշը, որի վրա գրված էր՝ «ապագա կա», շատ սիմվոլիկ և խորհրդանշական էր՝ ծվատվում է մեր երկիրը, և ես շատ վատատես եմ այդ առումով: Տեսեք՝ ինչ է լինելու: Թուրքը, առհասարակ, երբ ուզում է ինչ-որ մեկին խեղդել, նախ գրկախառնվում է. հիմա սրանք այդ գրկախառնության փուլում են, էլ չգիտեն, որ դա սպանությամբ և բռնաբարությամբ է ավարտվելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս