Բաժիններ՝

Ալմաթիում ձերբակալված անօրինական ակցիաների մասնակիցների թիվը գերազանցել Է 2700-ը

Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության սկզբից Ալմաթիում ձերբակալել են 2748 մարդ անօրինական ակցիաների, կողոպուտի եւ այլ հանցագործությունների մասնակցության համար: Հունվարի 17-ին հաղորդվել էր 2601 ձերբակալվածների մասին:

«Ընդամենը հակաահաբեկչական գործողության սկզբից ձերբակալվել է անօրինական ակցիաների, կողոպուտների եւ այլ հանցագործությունների 2748 մասնակից: Ընդամենն առգրավվել է 131 միավոր հրազեն եւ 4179 ռազմամթերք»,- հունվարի 18-ին հայտնել է քաղաքի պարետատան մամուլի ծառայությունը:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների:

Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված է բոլոր տարածաշրջաններում:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել Է ավելի քան 4,5 մարդ, դիարաններ Է տեղափոխվել զոհվածների 225 մարմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս