Իտալական տորթ՝ կոկոսային կրեմով և հապալասով
Բաղադրիչներ
Շերտերի համար՝
1. Ձու – 5 հատ
2. Կարագ – 110 գ
3. Բուսայուղ – 1 բաժակ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Վանիլինի էքստրակտ – 1 ճ/գ
6. Կոկոսի քերուկ – 1 բաժակ
7. Ալյուր – 2 բաժակ
8. Սոդա – 1 թ/գ
9. Փխրեցուցիչ – 1 թ/գ
10. Կաթ և սպիտակ քացախ – 1 բաժակ + 1 թ/գ
Կրեմի համար՝
1. Սերուցքային պանիր – 440 գ
2. Կարագ – 110 գ
3. Վանիլինի էքստրակտ – 2 թ/գ
4. Շաքարի փոշի – 0.9 կգ
5. Ընկույզ պեկան – 1 բաժակ
6. Կոկոսի քերուկ – 1 բաժակ
7. Հապալաս – 3 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Շերտերը պատրաստելու համար ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան: 22 սմ կլոր կաղապարը յուղապատել և ալյուր շաղ տալ:
2. Ձվերի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը լավ հարել:
3. Մեծ թասի մեջ հարել կարագը, բուսայուղը և շաքարավազը: Ավելացնել ձվի դեղնուցները, վանիլինը և կոկոսը:
4. Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, սոդան և փխրեցուցիչը: Հերթականությամբ ավելացնել կաթը և ալյուրը ջրիկ զանգվածին: Մի փոքր խառնել, դրանից հետո ավելացնել սպիտակուցը:
5. Ստացված խմորը երկու անգամից թխել 20-25 րոպե, նախապես տաքացրած ջեռոցում: Թխվելուց հետո երկու շերտն էլ լավ սառեցնել:
6. Կրեմը պատրաստու համար միջին չափի թասի մեջ խառնել սերուցքային պանիրը, կարագը, վնիլինը և շաքարի փոշին: Լավ հարել: Ավելացնել ընկույզը և կոկոսը:
7. Շերտերը կիսել, ստանալ չորս շերտ: Առաջին շերտին կրեմ քսել, վրան հապալաս շարել: Այդպես՝ բոլոր շերտերը: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը