Բաժիններ՝

Ֆրանսիացիների սիրելի տորթը՝ ձեր խոհանոցում

Բաղադրիչներ

Խմորի համար

1. Ձվի սպիտակուց – 4 հատ

2. Շաքարավազ – 1 և 1/3 բաժակ

3. Մեղր – 4 ճ/գ

4. Քացախով հանգցրած սոդա – 1/2 թ/գ

5. Կարագ – 150 գ

6. Ալյուր – 2.5 բաժակ

Կրեմի համար՝

1. Կարագ – 300 գ

2. Ձվի դեղնուց – 4 հատ

3. Շաքարի փոշի – 1 բաժակ

4. Թթվասեր – 2 բաժակ

5. Կոնյակ – 1 ճ/գ

Միջուկի համար՝

1. Մանրացրած ընկույզ – 1 բաժակ

2. Սև սալորի չիր – 300 գ

Պատրաստման եղանակը

1. Շերտերը պատրաստելու համար ձվի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից: Սպիտակուցը հարել, ավելացնել շաքարավազ, կարագ, մեղր, քացախով հանգցրած սոդա, ալյուր և լավ հարել: Խմորը բաժանել երեք մասի: Կաղապարը յուղապատել, ալյուր շաղ տալ: Խմորը տեղադրել կաղապարի մեջ թաց ձեռքերով, թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև պատրաստ լինելը:

2. Կրեմը պատրաստելու համար կարագը, դեղնուցը և շաքարի փոշին լավ հարել, աստիճանաբար ավելացնել թթվասերը և կոնյակը:

3. Միջուկի համար սև սալորը կտրատել, ընկույզը մանրացնել:

4. Յուրաքանչյուր շերտին առատ կրեմ քսել, միջուկը տեղադրել, հավաքել տորթը: Թողնել՝ հանգստանա 12 ժամ: Մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս