Բաժիններ՝

Տորթ «Կիևյան»

Բաղադրիչներ

Երկու շերտի համար՝

1. Ձվի սպիտակուց – 8 հատ

2. Շաքարի փոշի – 1.5 բաժակ

3. Ընկույզ – 2 բաժակ

4. Ալյուր – 1 բաժակ

Կրեմի համար՝

1. Ձվի դեղնուց – 8 հատ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Կաթ – 3/4 բաժակ

4. Կարագ – 300 գ

5. Կակաո – 2-3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Սպիտակուցները և շաքարի փոշին լավ հարել: Ավելացնել մանցրացրած ընկույզը և մաղած ալյուրը: Խառնել: Բաժանել երկու մասի:

2. Շերտերը թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-50 րոպե, դրանից հետո անջատել ջեռոցը և որոշ ժամանակ չբացել:

3. Կրեմը պատրաստելու համար դեղնուցները հարել շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակելը: Ավելացնել կաթը և կակաոն: Զանգվածը տաքացնել ցածր կրակի վրա, մինչև պնդանա, բայց չեռացնել:

Սառեցնել:

4. Կարագը լավ հարել, այնուհետև սառեցրած դեղնուցակաթնային զանգվածից 2-3-ական գդալ ավելացնել զանգվածին և խառնել փայտե գդալով:

5. Շերտերին բոլոր կողմերից կրեմ քսել և թողնել մի քանի ժամ: Կիևյան տորթը զարդարել մանրացրած ընկույզով և քերած շոկոլադով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս