Բաժիններ՝

Սյունիքի մարզում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին․ shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն:

Այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս