Երբ տանը մենակ եք, պատրաստեք այս պարգ ու համեղ պիրոգը
Բաղադրիչներ
1. Խուրմա – 2 հատ
2. Ընկույզ – 15 հատ
3. Ալյուր – 270 գ
4. Ձու – 3 հատ
5. Շաքարավազ – 170 գ
6. Կարագ – 150 գ
7. Կաթ – 80 մլ
8. Վանիլին – 1 ճ/գ
9. Դարչին – 1 ճ/գ
10. Փխրեցուցիչ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կարագն ու շաքարավազը հարել, մինչև ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև հատ-հատ ավելացնել ձվերը:
2. Լցնել սենյակային ջերմաստիճանի կաթը և խառնել:
3. Խառնուրդի մեջ մաղել ալյուրը, փխրեցուցիչը, դարչինը։ Մանրակրկիտ խառնել։ Ավելացնել մանրացված ընկույզը։
4. Կաղապարը պատել կարագով, խմորը լցնել մեջը և վրան շարել խուրմայի շերտերը:
5. Թխել 60-70 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը