Ալեն Սիմոնյանի թանկարժեք BMW-ի ԱՊՊԱ-ն սպասարկել է Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը
Կառավարությունը նոյեմբերի 25-ին որոշում էր ընդունել՝ 200 միլիոն դոլար հատկացնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենա գնելու համար։
200 միլիոն դոլարով Սիմոնյանի համար գնված 2020 թվականի արտադրության BMW 750Li xDrive LCI դասի մեքենան գնվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Եվրոմոթորս» ընկերությունից:
Մեկ անձից գնման ընթացակարգով է կատարվել նաև այս թանկարժեք մեքենայի ԱՊՊԱ-ն։
1 միլիոն 600 հազար դրամով այս մեքենայի ԿԱՍԿՈ ԱՊՊԱ ծառայությունը գնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող՝ «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: