Բաժիններ՝

Տոնական սեղանի զարդը

«Руккола» սրճարանի շեֆ-բարմեն Գրիգորի Մուխինի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

1. Կարմիր գինի – 100 մլ

2. Ելակի խյուս – 50 գ

3. Թարմ ելակ – 10 գ

4. Նարինջ – 30 գ

5. Կիտրոն – 30 գ

6. Անիսոն – 5 գ

7. Դարչինի ձողիկ – 7 գ

8. Թարմ հազրեվարդ – 7 գ

Խյուսի համար՝

1. Թարմ կամ սառեցված ելակ – 200 գ

2. Շաքարավազ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Ելակը և շաքարավազը հարել բլենդերով:

2. Կիտրոնն ու նարինջը մանր կտրատել։ Լցնել սոտեյնիկի մեջ և տրորել: Լցնել գինին և ելակի խյուսը: Եռացնել:

3. Ստացված կոկտեյլը լցնել բարձր բաժակի մեջ:

4. Զարդարել անիսոնի աստղերով, դարչինի ձողիկով, թարմ հազրեվարդով և ելակով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս