Բաժիններ՝

Ինչպես պատրաստել իդեալական կակաո՝ աղի գետնանուշի համով

KALABASA ռեստորանի շեֆ-բարիստա Մաքսիմ Արտեմովի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

1. Կոկոսի կաթ – 250 մլ

2. Շաքարավազ – 15 գ

3. Գետնանուշի կարագ – 15 գ

4. Կակաոյի փոշի – 12 գ

5. Աղ

Պատրաստման եղանակը

1. Փոքր կաթսայի մեջ լցնել 50 մլ կաթ և ավելացնել կակաոն։ Տաքացնել այնքան, մինչև կակաոն լուծվի։

2. Այնուհետև ավելացնել մնացած կաթը և մյուս բոլոր բաղադրիչները։ Մոտ 2-3 րոպե տաքացնել կաթսան միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով։ Ըմպելիքը չպետք է եռա:

3. Պատրաստի կակաոն լցնել գեղեցիկ բաժակի մեջ, զարդարել նուշի թերթիկներով կամ համեմունքներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս