Աղցան` հավի լյարդով․ «Ամանորյա հիթ»
Բաղադրիչներ
1. Հավի լյարդ – 200 գ
2. Թարմ շամպինիոն – 200 գ
3. Պահածոյացված կանաչ ոլոռ – 100 գ
4. Մարինացված վարունգ – 2 հատ
5. Գազար – 1 հատ
6. Սոխ – 1 հատ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սունկը լվանալ, մաքրել, չորացնել, խորանարդաձև կտրատել, տապակել բուսայուղով և մանր կտրատված սոխի հետ:
2. Լյարդը եփել մինչև պատրաստ լինելը և սառեցնել՝ թողնելով արգանակի մեջ:
3. Լյարդը խորանարդաձև կտրատել և լցնել թասի մեջ:
4. Լյարդին ավելացնել խորանարդաձև կտրատված մարինացված վարունգը և եփած գազարը:
5. Ավելացնել տապակած սունկը և ոլոռը:
6. Խառնել, ավելացնել մայոնեզ, նորից խառնել:
7. Պատրաստի աղցանը լցնել համապատասխան սպասքի մեջ, զարդարել կանաչիով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը