Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր տարեվերջյան առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դեկտեմբերի 28-ին մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում  նախատեսվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Այո, մասնակցելու եմ։ Այս պահին պաշտոնական Ադրբեջանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման առաջարկ չկա։ Բայց որ շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ… անպայման կլինի, որովհետև այնտեղ լինելու ենք ԱՊՀ երկրների ղեկավարներով։ Բայց պաշտոնական բանակցությունների առաջարկ այս պահին մենք չենք ստացել, և քանի որ գագաթնաժողովն էլ ոչ ֆորմալ է, մեր բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ։ Բայց որևէ շփում կլինի, ամեն ինչ տեղում կերևա՝ ըստ իրավիճակի, ըստ հանգամանքների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031