Բաժիններ՝

Ֆրանսիական հանրահայտ Բրիոշը՝ Ձեր տանը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 500 գ

2. Շաքարավազ – 100 գ

3. Աղ – 1/2 թ/գ

4. Չոր դրոժ – 1 թ/գ

5. Կարագ – 200 գ

6. Ձու – 6 հատ

7. Կաթ – 100 մլ

8. Ձվի դեղնուց – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Դրոժը և շաքարավազը լուծել տաք կաթի մեջ:

2. Ալյուրը և աղը մաղել:

3. Ձվերը մի փոքր հարել: Ավելացնել դրոժն ու շաքարավազը: Շարունակելով հարել՝ ավելացնել ալյուրը: Մոտ 5 րոպե խմոր հունցել, մինչև վերջինիս ձգվելը: Խմորը պետք է հեշտությամբ պոկվի թասի պատերից և չկպնի ձեռքերին:

4. Խմորին ավելացնել փափուկ կարագ և նորից հունցել:

5. Հետո խմորը ծածկել թաղանթով և թողնել 1 ժամ, որպեսզի խմորը բարձրանա մոտ 2 անգամ:

6. Խմորը նորից հունցել, նորից ծածկել թաղանթով և 4 ժամ դնել սառնարանը:

7. 4 ժամ անց խմորը հանել սառնարանից և թողնել սենյակային ջերմաստիճանում 30-40 րոպե, որպեսզի այն տաքանա: Դրանից հետո բուլկիներ ձևավորել և թողնել ևս 30 րոպե:

8. Ձվի դեղնուցը հարել մի փոքր ջրի հետ, քսել բուլկիներին, վրան շաքարավազ շաղ տալ:

9. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև բուլկիների ոսկեգունելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս