Բաժիններ՝

Մեքսիկական թխվածքաբլիթ Պոլվորն

Բաղադրիչներ

1. Ալյուր – 2 բաժակ

2. Ընկույզ – 1.5 բաժակ

3. Կարագ – 220 գ

4. Շաքարավազ – 0.5 բաժակ

5. Աղ – 1 պտղունց

6. Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1. 0.5 բաժակ ընկույզը շատ մանր աղալ, մեկ բաժակն աղալ ավելի խոշոր չափի:

2. Կարագը հարել 2-3 րոպե, ավելացնել շաքարավազը, նորից հարել մոտ 2 րոպե:

3. Ավելացնել մաղած ալյուրը, աղը, խառնել:

4. Լցնել երկու տեսակի աղացած ընկույզը:

5. Խմոր հունցել:

6. Խմորը կիսել 2 մասի, երկու մեծ գունդ ձևավորել: Գնդերը փաթաթել թաղանթով և 30 րոպե պահել սառնարանում:

7. Խմորից ընկույզի չափի գնդիկներ ձևավորել և շարել պերգամենտով պատած տապակին:

8. Գնդիկները թխել 20 րոպե, 160 աստիճան տաքացրած ջեռոցում: Դրանից հետո 5 րոպե գնդերը թողնել տապակի վրա, այնուհետև թավալել շաքարի փոշու մեջ: Ամբողջովին սառեցնել:

9. Մատուցելուց առաջ նորից վրան շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս