Բաժիններ՝

Ամերիկյան դդումով բրաունի

Բաղադրիչներ

Շոկոլադե շերտի համար՝

1. Մուգ շոկոլադ – 80 գ

2. Ալյուր – 180 գ

3. Կակաո – 25 գ

4. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ

5. Աղ – 1 պտղունց

6. Դդմի խյուս – 100 գ

7. Բուսայուղ – 1 ճ/գ

8. Սերուցք – 150 մլ

Դդմի շերտի համար՝

1. Դդմի խյուս – 350 գ

2. Շաքարավազ – 45 գ

3. Սերուցք – 100 մլ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել դդմի խյուս բլենդերով:

2. Շոկոլադե շերտի համար խառնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և աղը:

3. Առանձին թասի մեջ խառնել 100 գ դդմի խյուս և սերուցք: Ավելացնել հալեցրած շոկոլադը:

4. Միացնել բոլոր բաղադրիչները, խառնել:

5. Պետք է շատ խիտ զանգված ստացվի: Կաղապարը պատել յուղաթղթով, խմորը լցնել:

5. Դդմային շերտի համար խառնել 350 գ դդմի խյուսը և սերուցքը: Դդմային զանգվածը լցնել շոկոլադի վրա, հարթեցնել և թխել 30 րոպե, 170 աստիճան տաքացրած ջեռոցում:

8. Մատուցելիս զարդարել քերած շոկոլադով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս