Ալեք Ենիգոմշյանը «Սասնա ծռեր» խմբավորմանը կոչ է անում Արմեն Բիլյանի՝ «սպանության» համար դատապարտումից հետո պատասխանատվությունից չխուսափել

Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանիօրերի ընթացքում հապճեպորեն իր «ավարտին» հասցրեց գործի «վերաքննությունը»,մերժեց պաշտպանական կողմերի անխտիր բոլոր միջնորդությունները և բավարարեց դատախազության համարյա բոլոր պահանջները, կասկած չի թողնում արձակված «դատավճռի» քաղաքական բնույթի և հետագծի մասին:

Իսկ ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան դրվագով առաջին ատյանի կողմից
արդարացված Արմեն Բիլյանին վերստին «մեղավոր» հռչակումն ու 25 տարվա
ազատազրկման դատապարտումը արդարության վրա «թքած ունենալու» և ցինիզմիգագաթնակետ են:

Բոլորը, ներառյալ նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը գիտեն, որ Արմեն Բիլյանը ոչ մի մասնակցություն չի ունեցել ՊՊԾ գնդի ներսում
Մկրտչյանի հետ պատահածին, անգամ դեպքի վայրում չի գտնվել, դեռ չխոսած այն մասին,, որ Մկրտչյանը, ընդամենը թեւից վիրավորված, իր ոտքերով դուրս է եկել գնդի տարածքից բայց մի ամիս անց մահացել որովայնում ստացած վերքերից… :

Խոսքս ուղղում եմ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Նոր «դատավճռից» հետո ընդամենն ասել, թե «Արմեն Բիլյանի պատժաչափը խստացվեց»՝ համազոր է ոչինչ չասելու: Բիլյանի պատժաչափն ընդամենը չխստացվեց: «Վերաքննիչը» «վերահաստատեց» ոստիկան Մկրտչյանի սպաննության «մեղադրանքը» և Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, մինչդեռ առաջին ատյանն արդարացրել էր նրան: Ճիշդ է, Սմբատ Բարսեղյանն էլ է դատապարտված 25 տարվա ազատազրկման, բայց համեմատությունը դրանով ավարտվում է: բոլորի համար պարզ է, որ երկու պարագաները էապես տարբերվում են:

Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չթոթափել պատասխանատվությունը, գտնվել ազնիվ պայքարի բարոյական նշաձողի բարձրության վրա, իրենց խղճի վրա չպահել ծանր բեռ և մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար երկարատեւ դատապարտմանը:

Ալեք Ենիգոմշյան

12 դեկտեմբերի 2021թ, Երեւան

Հ.Գ. Լրագրողներից ի սկզբանե խնդրում եմ այս կապակցությամբ այլ մեկնաբանությունների համար չդիմել:

Տեսանյութեր

Լրահոս