Բաժիններ՝

Ֆրանսիական պյուրե-ապուր՝ Վիշիսուազ

Բաղադրիչներ

1. Սոխ – 150 գ

2. Պրասասոխ – 350 գ

3. Կարտոֆիլ – 500 գ

4. Հավի արգանակ – 1 լ

5. Սերուցք – 150 մլ

6. Կարագ

Պատրաստման եղանակը

1. Տապակի մեջ տաքացնել կարագը:

2. Սոխը խորանարդաձև կտրատել և 15 րոպե տապակել միջին կրակի վրա:

3. Պրասասոխը օղակաձև կտրատել, ավելացնել սոխին, տապակել 7 րոպե, խառնել:

4. Սոխը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել կտրատված կարտոֆիլը, վրան լցնել հավի արգանակը: Զանգվածը հասցնել եռման և եփել 15 րոպե: Աղ ցանել:

5. Կաթսայի ամբողջ պարունակությունը հարել բլենդերով: Սառեցնել:

6. Ավելացնել սերուցքը, խառնել: Մատուցելիս զարդարել կանաչ սոխով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս