Բաժիններ՝

Չրերով և կաթնաշոռով թխվածք՝ առանց ալյուրի

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 200 գ

2. Թթվասեր – 50 գ

3. Ձու – 2 հատ

4. Չամիչ- 50 գ

5. Ծիրանի չիր – 50 գ

6. Կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա – 30 գ

7. Շաքարավազ – 30 գ

8. Կարագ՝ կաղապարը յուղելու համար – 10 գ

Պատրաստման եղանակը

1. Չրերի վրա տաք ջուր լցնել և թողնել 10 րոպե:

2. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Թասի մեջ խառնել կաթնաշոռը, օսլան, թթվասերը, շաքարավազը և ձուն:

3. Ընկղմվող բլենդերի օգնությամբ ստանալ միասեռ զանգված:

4. Չրերը չորացնել, ծիրանի չիրը խորանարդաձև կտրատել:

5. Չրերն ավելացնել կաթնաշոռային զանգվածին և խառնել:

6. Թխելու համար նախատեսված 20×10 սմ չափի կաղապարը պատել պերգամենտով, յուղապատել:

7. Պատրաստված կաղապարի մեջ լցնել զանգվածը, հարթեցնել:

8. Թխել ջեռոցում 30 րոպե:

9. Թխելուց հետո սառեցնել, վրան շաքարի փոշի շաղ տալ, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս