Բաժիններ՝

Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը և դրա կիրառության պրակտիկան. ՀՀ ՄԻՊ

Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը (ծանր վիրավորանքը) և դրա կիրառության պրակտիկան: Այս հոդվածի հարցով դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, Կառավարության պաշտոնական ներկայացուցչի ու ԱԺ-ում ելույթների՝ պրակտիկայի վրա ամեն ինչ դնող մտահոգիչ դիրքորոշումներով:

Հոդվածի կիրառության պրակտիկան ավելի է ամրապնդում մտահոգությունները:

Սրանով հանդերձ, նշել եմ ու հիմա էլ նշում, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

Բայց այս զգայուն հարցերը պահանջում են այլ մոտեցումներ:

Ստորև այս հարցով ՍԴ դիմելու Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն է՝ մանրամասներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս