Սպիտակ սնկով իտալական Ռիզոտո
Բաղադրիչներ
1. Կլոր բրինձ – 400 գ
2. Սոխ շալոտ – 100 գ
3. Սխտոր – 3 պճեղ
4. Թարմ սպիտակ սունկ – 400 գ
5. Ձիթայուղ – 60 մլ
6. Բանջարեղենային արգանակ – 300-400 մլ
7. Կարագ – 40 գ
8. Քերած պարմեզան – 70 գ
9. Մաղադանոս – մատուցելու համար
10. Ձիթայուղ – մատուցելու համար
11. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Մանր կտրատել սոխը և սխտորը: Սունկը մաքրել, բարակ շերտատել, տապակել ձիթայուղով երկու պճեղ սխտորի և սոխի հետ: Մի քանի կտոր սունկ դնել մի կողմ՝ ուտեստը զարդարելու համար:
2. Երկու րոպե անց ավելացնել բրինձը, տապակել մոտ երկու րոպե: Դրանից հետո չափաբաժիններով բրնձին ավելացնել արգանակը՝ ամեն անգամ լցնելով 100-ական մլ: Յուրաքանչյուր անգամ արգանակն ավելացնել այն ժամանակ, երբ նախորդը ամբողջությամբ ներծծված է:
3. 15 րոպե անց, երբ բրինձը պատրաստ է և արգանակ չի մնացել, ավելացնել կարագը և պարմեզանը, խառնել փայտե գդալով:
4. Ռիզոտոն մատուցել ափսեի մեջ, զարդարել սնկով և մաղադանոսով: Վրան մի փոքր ձիթայուղ ցողել, աղ և պղպեղ ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը