Բաժիններ՝

Ամերիկյան փլավ Ջամաբալայա՝ տավարի մսով և երշիկով

Բաղադրիչներ

1. Հավի արգանակ – 1 լ

2. Տավարի փափուկ միս – 500 գ

3. Երկար բրինձ – 400 գ

4. Ապխտած երշիկ – 250 գ

5. Սոխ – 100 գ

6. Սխտոր – 4 պճեղ

7. Դափնու տերև – 3 հատ

8. Բուսայուղ – 2 ճ/գ

9. Լոլիկի կծու սոուս – 1 թ/գ

10. Կանաչ քաղցր պղպեղ – 1 հատ

11. Նեխուր – 1 ճյուղ

12. Կայենյան պղպեղ – 1/4 թ/գ

13. Աղ, սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Խորանարդաձև կտրատել տավարի միսը և երշիկը, բուսայուղով տապակել տավարի միսը 7 րոպե, ավելացնել երշիկը և տապակել ևս 5 րոպե:

2. Մանր կտրատել սոխը, սխտորը և քաղցր պղպեղը, նեխուրը շերտատել:

3. Բանջարեղենը շերտատել մսին, համեմել, աղ ցանել և միջին կրակի վրա շոգեխաշել 5 րոպե:

4. Ավելացնել բրինձը, խառնել, տապակել երկու րոպե, ավելացնել արգանակը, դափնու տերևը, հասցնել եռման, կրակից իջեցնել և շոգեխաշել 20 րոպե՝ ծածկելով կափարիչով:

5. Պատրաստի փլավին ավելացնել սոուս, խառնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս