
Արաբական շաուրմայի սոուսի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Կանաչ սոխ – 1 հատ
2. Բուլղարական քաղցր պղպեղ – 1 հատ
3. Լոլիկ – 3 հատ
4. Համեմ – 30 գ
5. Սխտոր – 5 պճեղ
6. Ձիթայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Համեմը լավ մանրացնել բլենդերի օգնությամբ:
2. Սոխը և պղպեղը կտրատել, ավելացնել համեմին: Լցնել նաև սխտորը և ձիթայուղը: Բոլորը միասին հարել բլենդերով: Զանգվածը դարձնել խյուս:
3. Զանգվածին ավելացնել աղ և համեմունքներ՝ ըստ ցանկության: Խառնել:
4. Լոլիկները մաքրել, սերմերը հեռացնել, կտրատել: Կտրատած լոլիկները նույնպես հարել բլենդերով: Ամեն ինչ լավ խառնել, զանգվածը դարձնել միասեռ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը