«ՌԴ-ն 3 անգամ հանդես է եկել առաջարկով, և բոլոր 3 անգամները հայկական կողմը համաձայնություն է տվել». Նիկոլ Փաշինյան
«Դեռևս 2021թ. մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ հանդես է եկել առաջարկով, և բոլոր երեք անգամները հայկական կողմը համաձայնություն է տվել այդ գործընթացով գնալ առաջ:
«Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով: Կարծում եմ՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է, նախկինում մեր արած առաջարկությունները ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»: