Գյումրին նոր քաղաքապետ ունի

Այսօր Գյումրի քաղաքում կայացավ ավագանու նիստ, որի օրակարգում էր  համայնքի ղեկավար ընտրելու հարցը։

Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Վարդգես Սամսոնյանը՝ «Բալասանյան դաշինք» խմբակցությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց, իսկ խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը:

Թեկնածուներ չառաջադրեցին նաև ավագանու մաս կազմող ՀՀԿ-ն, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։

Որպես նորընտիր քաղաքապետ՝ Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց քաղաքի վերաբերյալ իր 5 տարվա ռազմավարությունը՝ նշելով, որ առանձնահատուկ ուշադրության է արժանացնելու 3000 տնակի, չբարեկարգված 70 կմ փողոցի,  աշխատատեղերի և ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լուծումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930