Շոկոլադե խմորով էկլերներ
Բաղադրիչներ
1. Կաթ – 125 գ
2. Ջուր – 125 գ
3. Ալյուր – 145 գ
4. Կարագ – 100 գ
5. Կակաո – 10 գ
6. Ձու – 4 հատ
7. Շաքարավազ – 10 գ
8. Աղ – 2 գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել կակաոյի հետ:
2. Երկտակ թասի մեջ խառնել կաթը, ջուրը, աղը, շաքարավազը և կարագը: Խառնուրդը հասցնել եռման: Կարագը պետք է ամբողջությամբ հալչի:
3. Չվերցնելով կրակի վրայից՝ զանգվածին ավելացնել ալյուրի և կակաոյի խառնուրդը: Արագ եփել: Սառեցնել, մինչև սենյակային ջերմաստիճանի:
4. Ձվերը մի փոքր հարել: Չափաբաժիններով ավելացնել խմորին, հարել: Դրանից հետո խմորից 10 սմ երկարությամբ էկլերներ ձևավորել սիլիկոնի վրա:
5. Թխել էկլերները 30-35 րոպե, 160 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը