Նրա պապը՝ Կիմ Իր Սենը հիմնել է ԿԺԴՀ-ն, նա վախճանվել է 1994 թվականին: Հյուսիսային Կորեայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար՝ այն նկատառումներով, որ որդին երբեք չի դավաճանի իր հոր պատգամները: Գոյություն ունի արդյոք Կիմ Չեն Ընի հնարավոր ժառանգ, հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Կրեմլից նման հանդիպման հերքման բացակայությունն արդեն իսկ հետաքրքիր տեղեկություն է: Ըստ նրա, սովորաբար, երբ հանդիպումները նախապատրաստման փուլում են, հենց այդպիսի հայտարարություններ են հնչում: Տարասովի տեղեկությունների համաձայն ևս՝ նման հանդիպում նախապատրաստվում է, և դա նաև տրամաբանական է, որ հասունացել է:
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է ընդունել՝ հաստատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացրած Քովիդ-վկայագրերը համարժեք են ԵՄ թվային Քովիդ-վկայագրերին: Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:
Ձեր սիրելի Perfect TV-ի դեմ չեք պայքարում, փոխարենը դա անում եք գրանցված, ձեզ ոչ հաճո ԶԼՄ-ների դեմ. Արեգնազ Մանուկյան:
Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր:
Լրատվամիջոցի գրպանը պարբերաբար դրված տրցակներից աչքերը փոքր-ինչ կուրություն են ձեռք բերում. Վահագն Ալեքսանյան:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտության մեջ վիրավորանք չկա և անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ է հրավիրել ոչ թե նրա արտահայտության համար, այլ հրավիրել է միայն նրա համար, որ պատգամավորը հրաժարվել է լքել ամբիոնը։
Սկզբից պետք է պայքարել ֆեյքերի դեմ, նոր ասել, թե ԶԼՄ-ն ի՞նչ պետք է անի. Արամ Վարդևանյան:
Կառավարության այսօրվա նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցի հնարավորությունն օգտագործեց «հրապարակավ պահանջ» ներկայացնելու համար:
Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. ժամը 21.30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր:
Ամերիաբանկն ամփոփում է 3-րդ եռամսյակի ցուցանիշները. ՈՒՂԻՂ:
«Ես երկու տարբերակ ունեմ ընդդիմության, ավելի ճիշտ՝ «Հայաստան» խմբակցության նման հայտարարության վերաբերյալ։ Առաջինը՝ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում, երկրորդ՝ խմբակցության ներսում գտնվող ուժերի միջև գուցե տարաձայնություններ կան, որովհետև տարօրինակ բաներ են տեղի ունենում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը նստել ու խոսելու մասին Նիկոլ Փաշինյանի հրավերին։
Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը:
Այս օրենքով գրանցված ԶԼՄ-ներին սահմանափակում ենք, իսկ սունկ կայքերը ավելի մեծ լսարան կունենան. Բաբկեն Թունյան։
Խնդիրն էնտեղ է, որ ձեր և «Պատիվ ունեմ» դաշինքը չբացեն լրատվամիջոցներ. Հովհաննիսյանը՝ Գեղամ Նազարյանին:
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Դուք պայքարում եք գրանցված ԶԼՄ-ների դեմ, իսկ ձեր հովանավորությամբ գործող լրատվամիջոցները կարող են ազատ գործել. Արեգնազ Մանուկյան:
Եթե ԶԼՄ-ն չի ասում իր գումարները որտեղի՞ց են գոյանում, ի՞նչ գործ ունի հավատարմագրվի. Արթուր Հովհաննիսյան:
Տելեգրամյան ալիքների բովանդակությանը հղում կատարելու համար լրատվամիջոցները պատասխանատվություն կկրեն. Արթուր Հովհաննիսյան:
Չնույնականացված աղբյուրին հղում անելիս ԶԼՄ-ն պատասխանատվություննից չի ազատվի. Արթուր Հովհաննիսյան:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը։
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը,որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00 կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։
Ռուս խաղաղապահների՝ Արցախում ավելի երկար մնալու հարցը ՀՀ բարձր ու բարձրագույն պաշտոն զբաղեցնող ՀՀ յուրաքանչյուր ոք քննարկել է իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ։
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ԱԺ ամբիոնի միկրոֆոնի բարձիկները մնացին Արթուր Խաչատրյանի ձեռքերում
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme ve Kıraat Kurulu) նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են Ադրբեջանի բռնագրաված հայոց հնագուն բերդաքաղաք Շուշի։ Նրանք միասին ազան են կանչել Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։
«Սովորաբար մեր ինֆորմացիոն դաշտում լուր է գնում, մի բան է կատարվում, հետո հաջորդ օրը մեկ այլ բան է կատարվում, և նախորդի մասին մոռանում ենք։ Ուզում եմ անդրադառնամ երեկվա իմ հարցին ու կառավարության պատասխանին, երբ հարցը տալիս են հստակ ու ճշգրիտ, չգիտես՝ ինչու, այս մեր իշխանությունները մոլորվում են և որևէ ռեալ պատասխան չեն տալիս»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին ուղղած իր հարցին։
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր, ժամը 9:00-ի սահմաններում՝ Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել: