«Եթե պիտի խաշը կաշկանդի ընդդիմությանը, ուրեմն՝ այդ ընդդիմության գործերը լավ չեն». Ռուբեն Ռուբինյան

«Ես երկու տարբերակ ունեմ ընդդիմության, ավելի ճիշտ՝ «Հայաստան» խմբակցության նման հայտարարության վերաբերյալ։ Առաջինը՝ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում, երկրորդ՝ խմբակցության ներսում գտնվող ուժերի միջև գուցե տարաձայնություններ կան, որովհետև տարօրինակ բաներ են տեղի ունենում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը նստել ու խոսելու մասին Նիկոլ Փաշինյանի հրավերին։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը հրավիրեց նստել խոսելու, և բուն առաջարկի ժամանակ տպավորություն էր, որ ընդդիմությունը դեմ չէր, իսկ հետո հայտարարում են, թե դեմ են փակ քննարկման։

«Եթե իրենք բաց քննարկում են ուզում, ապա այդ քննարկումը բառիս բուն իմաստով երեկ է եղել, մյուս բաց քննարկումն էլ կլինի կառավարության հետ մյուս հարցուպատասխանի ժամանակ։ Կարծում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը պետք է կողմնորոշվի, թե ինքը, ի վերջո, ինչ է ուզում։ Մեր առաջարկը շարունակում է մնալ բաց»,- շեշտեց նա։

Դիտարկմանը՝ իրեն մեղադրում են առաջարկն անլրջացնելու մեջ, քանի որ Փաշինյանի առաջարկից հետո նա ԱԺ նախագահությունից ասել էր, որ «խաշ է հասունանում», Ռուբեն Ռուբինյանը նկատեց.

«Եթե պիտի խաշը կաշկանդի ընդդիմությանը, ուրեմն՝ այդ ընդդիմության գործերը լավ չեն։ Եթե խաշ ուտելու հրավեր լինի ընդդիմության կողմից՝ կքննարկենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս