Փորձեք կաթնաշոռային փքաբլիթների լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 250 գ
2. Ձու – 3 հատ
3. Ալյուր – 8 ճ/գ
4. Շաքարավազ – 3 ճ/գ
5. Աղ – 1/2 թ/գ
6. Ձիթայուղ – ըստ ցանկության
7. Սոդա – 1/2 թ/գ
8. Շաքարի փոշի – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձվերը, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը: Զգուշությամբ խառնել: Ստանալ միասեռ զանգված:
2. Ոչ մեծ թասի մեջ ձիթայուղ լցնել այնքան, որ ծածկի փքաբլիթների կեսը: Լավ տաքացնել:
3. Խմորից ձեռքով գնդեր ձևավորել:
4. Գնդիկները գցել տաք յուղի մեջ և տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն դառնալը:
5. Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա մի քանի րոպե, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցել տաք վիճակում՝ նախապես վրան շաքարի փոշի շաղ տալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը