«Հիմա ՀՀ շարքային քաղաքացին հանուն ինչի՞ պիտի հավատա, որ պատվաստվելն ու դիմակ կրելը կարող են կոտրել վարակի շղթան». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ վերջին մեկ շաբաթում միայն քովիդից 277 մարդ է մահացել
Արմեն Սարգսյանի կանտորայում «Մտքի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների «պրիյոմ» էր: Հայաստանի բոլոր մտքի գագաթները, բացառությամբ Վահագն Խաչատրյանի՝ առանց դիմակ էին:
Առանց դիմակ էր նաև առողջապահության նախարարը, ով այսօր կոչ արեց բուհ-երում անցնել ուսուցման հեռավար մոդելի, որովհետև քովիդը հնձում է:
Հիմա ՀՀ շարքային քաղաքացին հանուն ինչի՞ պիտի հավատա, որ պատվաստվելն ու դիմակ կրելը կարող են կոտրել սարսափելի վարակի շղթան, երբ չգիտեմ ում մտքի տուսովկայի առանձնյակները ահա էսպես «բեսպարդոննո» իրենց մտքի գագաթնաժողովն են անում»: