Եվրոպայում գազը կրկին վաճառվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից բարձր գնով
Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 25-ին սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքը ներկայումս կազմում է 1000 խորանարդ մետրի դիմաց 1109 դոլար: Գազի գինն առավելակետին հասել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1 139 դոլար:
Եվրոպայի գազի ճյուղում ճգնաժամը սրվեց այս աշնանն այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին շեշտակիորեն աճել՝գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարը եւ հասան 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե 2000 դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: