Բաժիններ՝

Աշխարհի ամենահայտնի աղցանները. Անգլիայի թագուհու սիրելի աղցանը

Բաղադրիչներ

1. Պինդ տանձ – 6 հատ

2. Կարագ – 1 ճ/գ

3. Մեղր – 4 ճ/գ

4. Ռուկոլա – 125 գ

5. Ձիթայուղ – 4 ճ/գ

6. Կապույտ պանիր – 200 գ

7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Տանձերը կիսել և հեռացնել սերմերը: Մի կեսը հաստ շերտատել, մյուս կեսը՝ շատ բարակ:

2. Լայն տապակի տաքացնել միջին կրակի վրա, ավելացնել կարագ և մեղր: Սպասել, մինչև կարամելը սկսի եռալ, շարել տանձի հաստ շերտերը, բարձրացնել կրակը և կարամելիզացնել բաղադրիչները 4-5 րոպե: Երբեմն շրջել: Վերցնել կրակից:

3. Ռուկոլան համեմել ձիթայուղով, աղով, պղպեղով, խառնել պանրի խոշոր կտորների և տանձի բարակ շերտերի հետ: Խառնել, տեղավորել ափսեի մեջ կարամելիզացված տանձի հետ և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս