
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (Թ․ Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 90 մ):
Փրկարարները վարորդին պատգարակով հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: