Բաժիններ՝

Դասական անգլիական փքաբլիթներ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 540 գ

2. Կարագ – 100 գ

3. Շաքարավազ – 100 գ

4. Փխրեցուցիչ – 20 գ

5. Ձու – 1 հատ

6. Կաթ – 20 մլ

7. Ձվի դեղնուց (ջնարակման համար) – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Մեծ թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը և սենյակային ջերմաստիճանի կարագը: Այնքան տրորել, մինչև վերածվի մանր փշրանքի:

2. Ստացված զանգվածի կենտրոնում փոս ձևավորել: Փոսի մեջ ավելացնել հարած ձուն և կաթը: Խմոր հունցել: Այն չպետք է կպչի թասի պատերին:

3. Սեղանի վրա մի փոքր ալյուր շաղ տալ և խմորը գրտնակել 2 սմ շերտի: Կլոր կաղապարով փքաբլիթներ ձևավորել: Շարել տապակին, վրան հարած ձվի դեղնուց քսել:

4. Թխել մոտ 15-20 րոպե: Դրանից հետո շարել ցանցի վրա, որպեսզի սառչի: Մատուցել կարագի և ջեմի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս