
Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Չերչիլ»

Բաղադրիչներ
1. Բազուկ – 5 հատ
2. Քաղցր խնձոր – 2 հատ
3. Մատղաշ սպանախ – 125 գ
4. Բոված նուշ – 3 ճ/գ
Սոուսի համար
1. Սխտոր – 1 պճեղ
2. Բնական յոգուրտ – 200 գ
3. Բալզամիկ կրեմ – 3 ճ/գ
4. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Բազուկը լավ լվանալ, փաթաթել փայլաթիթեղով: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և թխել բազուկը 1.5 ժամ:
2. Այդ ընթացքում շատ մանր կտրատել սխտորը, խառնել յոգուրտի, բալզամիկ կրեմի հետ, ավելացնել աղ, պղպեղ, խառնել և դնել սառնարանը:
3. Եփված բազուկը սառեցնել, հետո մաքրել և կտրատել:
4. Խնձորը հաստ ձողիկների կտրատել, խառնել սպանախի, բազուկի հետ, ավելացնել սոուսը, վրան լցնել մանրացրած նուշը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը