Բաժիններ՝

Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորները կստանան ՏՏ ոլորտի նոր գիտելիքներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինվորներին, կամավորներին գիտելիքները փոխանցելու նպատակով Երևանում հոկտեմբերի 15-ին ծրագիր է մեկնարկել:

«Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում:

Բացմանը ներկա են եղել ծրագրի մասնակից հերոս տղաներ, բազմաթիվ պաշտոնական և հասարակական գործիչներ Հայաստանից և արտերկրից, ծրագրի նախաձեռնող թիմը և ուսուցչական անձնակազմը, այդ թվում՝ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայի «Սիլվա Կապուտիկյան» հասարակական կազմակերպության նախագահ Աիլին Բերդուդ-Մելինոն, ծրագրի նախաձեռնողներ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Մհեր Մեհրաբյանը, ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, Հերոսների վերականգնողական քաղաք հ/կ նախագահ Սուրեն Արեենցը, Գերմանիայից DavSocial ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկիչ Տիգրան Մանվելյանը։

Մեկնարկը տրվել է տերունական աղոթքով և Գերմանիայի ՀԵՄԱ կազմակերպության առաջին նախագահ Միքայել Մինասյանի և արհեստական բանականության փորձագետ, դասավանդող Արթուր Մուրադյանի ողջույնի տեսաուղերձով: Ելույթներով հանդես են եկել Մհեր Մեհրաբյանը, Արմեն Բայրամյանը, Զարեհ Սինանյանը, Արթուր Աբրահամը։ Ծրագիրը վարել է Սուրեն Արեենցը։

Հաշվի առնելով հետպատերազմյան ծանր սոցիալական կացությունը, որն այսօր խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ա սոցիացիա (ՀԵՄԱ), Հայ կենտրոն-հերոսների վերականգնողական քաղաք (ՀՎՔ) հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը համատեղ քննարկումների արդյունքում որոշել են երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով, մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս բարձր վճարովի աշխատատեղեր ապահովելու համար նախաձեռնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։

Վերոնշյալ ծրագրով նախատեսվում է անցկացնել գծային հանրահաշվի հիմունքային ուսուցում, ծրագրավորման հիմունքների, տվյալների արդյունահանման (data mining) և մեքենայական ուսուցման (Machine Learning) ու արհեստական բանականության (Artificial Intelligence) ուսուցման դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս