Բաժիններ՝

Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Խեցգետին Լուի»

Բաղադրիչներ

1. Հազար – 1 փունջ

2. Կարմիր հազար – 1 փունջ

3. Լորի ձու – 10 հատ

4. Ծնեբեկ – 300 գ

5. Չերրի լոլիկ – 400 գ

6. Խեցգետնի միս – 200 գ

7. Ավոկադո – 2 հատ

8. Ձիթապտուղ (առանց կորիզի) – 5 ճ/գ

9. Կանաչ սոխ – 1 փոքր փունջ

10. Աղ

Սոուսի համար՝

1. Տնական մայոնեզ – 4 ճ/գ

2. Սոուս բարբեքյու – 1.5 ճ/գ

3. Մարինադ կորնիշոն – 50 գ

4. Կարմիր բուլղարական պղպեղ – 50 գ

5. Կապար – 1 թ/գ

6. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Հազարները բաժանել տերևների և 10 րոպե թողնել ջրի մեջ, որից հետո լավ լվանալ և չորացնել:

2. Ոչ մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ լցնել: Լորի ձվերը եփել եռացող ջրի մեջ 1.5 րոպե: Դրանից հետո ձվերը սառեցնել և մաքրել կեղևից:

3. Եռացող ջրի մեջ 3-4 րոպե եփել ծնեբեկը: Սառեցնել և կիսել 2-3 մասի:

4. Սոուսի համար խառնել մայոնեզը և բարբեքյու սոուսը: Կորնիշոնը, պղպեղը և կապարը մանր աղալ և ավելացնել սոուսին: Աղ և պղպեղ ցանել, խառնել:

5. Լոլիկները կիսել, ավոկադոն մաքրել, հեռացնել կորիզը և կտրատել: Հազարի տերևները ձեռքով կտրատել:

6. Խորը թասի մեջ խառնել հազարի տերևները, լոլիկը, ավոկադոն, ձիթապտուղը: Ավելացնել խեցգետնի մսի կտորները, կտրատված կանաչ սոխը, սոուսը և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս