Բաժիններ՝

Աշնան լավագույն ապուրը

Բաղադրիչներ

1. Հավի միս – 350 գ

2. Սունկ – 200 գ

3. Ոլոռ – 100 գ

4. Կարտոֆիլ – 4 հատ

5. Գազար – 1 հատ

6. Սոխ – 2 հատ

7. Մանանեխ – 1/2 ճ/գ

8. Քրքում – 1/3 թ/գ

9. Աղ, համեմունքներ – 5 գ

Պատրաստման եղանակը

1. Ոլոռի վրա ջուր լցնել, թողնել մեկ գիշեր:

2. Հավի միսը ոլոռի հետ միասին եփել աղ արած ջրում կես ժամ:

3. Միսը հանել, կտրատել, նորից լցնել կաթսայի մեջ:

4. Կարտոֆիլը կտրատել և ավելացնել արգանակին:

5. Գազարը քերել, սոխը մանր կտրատել և միասին տապակել: Ավելացնել բարակ շերտատած սունկը, մանանեխը և շոգեխաշել ցածր կրակի վրա:

6. Տապակած բաղադրիչները, քրքումը, աղը և համեմունքներն ավելացնել ապուրին և եփել 12 րոպե:

7. Ապուրը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս