ԵՄ-ն կարող է դառնալ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե կողմերը ցանկանան․ Ա1+

Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան- Ադրբեջան բանակցություններում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այս մասին գրում է «Ա1+»-ը։

Եվրամիությունը պատրաստ է նաեւ դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եւ կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։

«Ա1+»-ի մյուս հարցին՝ ինչպես է գնահատում փաստը, որ Հայաստանում վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ, դեսպանը նշեց՝ հետեւելու են գործընթացներին։ Նա վստահեցրեց, որ իրենք կարեորում են խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների անկախությունը եւ շարունակելու են կարեւորել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031