
Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Վալդորֆ»

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 3 հատ
2. Բուսայուղ՝ տապակելու համար – 4 ճ/գ
3. Նեխուր – 4 ցողուն
4. Տապակած ընկույզ – 5 ճ/գ
5. Խաղող (առանց կորիզի) – 400 գ
6. Քաղցր խնձոր – 2-3 հատ
7. Հազար – 1 փունջ
8. Տնական մայոնեզ – 6 ճ/գ
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Տաքացնել տապակը, մի փոքր բուսայուղ լցնել: Հավի կրծքամսին աղ և պղպեղ ցանել, դնել տապակի մեջ: Տապակել երկու կողմից, յուրաքանչյուր կողմը՝ 3-4 րոպե:
2. Տապակած կրծքամսերը տեղափոխել 180-190 աստիճան տաքացրած ջեռոց և պատրաստել այնտեղ 12-15 րոպե:
3. Այդ ընթացքում նեխուրը կտրատել: Ընկույզն անցկացնել խոշոր աղացով:
4. Ջեռոցից հանել հավի փափկամիսը, թողնել հանգստանա 5-6 րոպե: Դրանից հետո բարակ շերտատել:
5. Շերտատել նաև խնձորը, խառնել խաղողի, նեխուրի, հազարի, ընկույզի հետ: Ավելացնել մայոնեզը, զարդարել նեխուրի տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը