Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի les Républicains կուսակցության քարտուղարին ներկայացրել է հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները, ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ապացույցները

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր Ֆրանսիայի Հանրապետականների հրավերով, որպես ՀՀԿ փոխնախագահ, հյուրընկալվել է les Républicains կուսակցության կենտրոնակայանում, որտեղ հանդիպում է ունեցել կուսակցության Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների գծով տեղակալ պարոն Ռոնա Լե Գլյոի պատվիրակության հետ։

«Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային եւ իր ժողովրդին Հայաստանին եւ Արցախին ցուցաբերած զորակցության համար՝ հանգամանորեն ներկայացրել եմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները, ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ապացույցները։

Մանրամասն քննարկել ենք երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունների զարգացման ծրագրերը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարթակներում եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության շրջանակներում EPP – European People’s Party.
#RPA #LesRepublicains #EPP #Armenia #Artsakh #NagornoKarabakh»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031