
Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի պատճառով 14 մանկապարտեզ է փակվել: Այդ մասին հաղորդել է մայրաքաղաքի Մանկապարտեզների վարչության գործակալությունը: Մանկապարտեզներն անցել են 12-օրյա կարանտինային ռեժիմի:
Գործակալությունում նշում են, որ Թբիլիսիում պետական մանկապարտեզներն աշխատում են երկրի առողջապահության նախարարության հանձնարարականներով:
Արձանագրության համաձայն, մանկապարտեզը կարանտինային ռեժիմի է անցնում նույնիսկ այն դեպքում, երբ հայտնաբերել է վարակման մեկ դեպք, իսկ այն անձինք, ովքեր շփվել են ախահարվածների հետ, անցնում են ինքնամեկուսացման: Նախօրյակին կարանտինի է անցել մայրաքաղաքի երկու մանկապարտեզ:
Նախադպրոցական հաստատություններում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել է հոկտեմբերի 4-ին: Թբիլիսիում գործում է 180 պետական մանկապարտեզ, ուր հաճախում է ավելի քան 61.000 երեխա, հաղորդել է Sputnik-ը: