Բաժիններ՝

ՌՏՕԱ-ն աշնանային և ձմեռային արձակուրդներին սպասում է տարածաշրջաններ շրջագայությունների վաճառքի անկում

Տուրօպերատորներն սպասում են, որ տարածաշրջաններ տուրիստական հոսքերը կրկնակի կկրճատվեն COVID-19-ի դեմ պայքարելու նպատակով նոր սահմանափակումներ մտցնելու պատճառով. վաճառքների անկումը կվերաբերի աշնանային դպրոցական արձակուրդներին եւ ամանորյա տոներին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Այնտեղ բացատրել են, որ տարածաշրջաններում հիվանդացության աճի կապակցությամբ ժամանողներից սկսում են պահանջել պատվաստման հավաստագիր կամ կորոնավիրուսային վարակ տանելու մասին տեղեկանք այն դեպքում, երբ ավելի վաղ բավարար էր բացասական ՊՇՌ-թեստը: Պահանջարկ ունեցող տուրիստական ուղղությունների համար նոր պահանջներ մտցնելու մասին արդեն հայտարարել են Կալինինգրադի եւ Վլադիմիրսկի մարզերը, դրանք քննարկվում են նաեւ Թաթարստանում:

«Այսչափ խիստ պահանջները սպառնալիքի տակ են դնում շրջագայությունների վաճառքները նոյեմբերյան տոներին եւ ամանորյա արձակուրդներին: Իրադրությունը չեն փրկի նաեւ այն զբոսաշրջիկները, որոնք պահանջվող QR-կոդեր ունեն պատվաստման կամ տարած հիվանդության մասին: Տուրօպերատորների կարծիքով՝ այսպիսով տարածաշրջանային իշխանություններն ազդանշան են ուղարկում զբոսաշրջիկներին՝ «այստեղ ձեզ չեն սպասում»: Նման իրադրության պայմաններում ռուսաստանցիները զգուշանում են ամրագրել ուղեւորությունները»,-նախազգուշացրել է ՌՏՕԱ-ն:

Բացի այդ, ասոցիացիայում նշում են, որ սահմանափակումները տարածաշրջաններում միշտ առաջացնում են ծառայությունների որակի կորուստներ: «Օրինակ, տուրիստական հոսքի կրճատման պատճառով փակվում են ռեստորանները կամ դրանք աշխատելու են սահմանափակ ռեժիմով: Նշանակում է՝ կան սննդի կամ ծառայության որակի վատթարանալու ռիսկեր, ուստի պարզապես ոչ մի տեղ չեն մեկնելու»,-մտածում են կազմակերպությունում, հաղորդել է կազմակերպությունը:

Իրադրությունը տուրիստական ճյուղում, որը նոր-նոր է միայն սկսել վերականգնվել համավարակի պայմաններում, կրկին վատանում է նոր սահմանափակումների պատճառով, հայտարարել են ՌՏՕԱ-ում եւ հավելել, որ շուկայի մասնակիցների համար մեծ նշանակություն կունենան տարբեր տեսակի պետական օժանդակությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս