Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն լուծումը. Իտալիայի նախագահ

Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,այս մասին ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։

«Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասաց Մատարելլան՝ կրկին շեշտելով, որ Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն ու նպաստել տարածաշրջանի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031